|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Երեկ առավոտյան Մատաղիսի զորամասին հարակից ջրամբարում ջրահեղձ եղած զինծառայողներից` 20-ամյա Ռաֆայել Բիշարյանը Երևանից էր:
Yerkir.am-ի տեղեկություններով` նա 50 օրից զորացրվելու էր: Ռաֆայելը ծնողների հետ բնակվում էր Ավան վարչական շրջանում, երկու եղբայրներից ավագն էր:
Ավելի վաղ հայտնել ենք, որ մայիսի 8-ի առավոտյան ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում տեղի է ունեցել դժբախտ պատահար: Ըստ նախնական տվյալների` ճանապարհատրասնպորտային պատահարի հետևանքով զորամասին հարակից ջրամբարում ջրահեղձ են եղել ՊԲ զինծառայողներ Ռուբեն Մնացականի Բարսեղյանը (ծնվ. 1998թ.), Ռաֆայել Արթուրի Բիշարյանը (ծնվ. 1997թ.) և Ռուբեն Հովհաննեսի Մնացականյանը (ծնվ. 1998թ.):
Որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել են Ռուբեն Բարսեղյանի և Ռաֆայել Բիշարյանի մարմինները: Ռուբեն Մնացականյանի ճակատագիրը պարզելու համար որոնողական աշխատանքները շարունակվում են: