կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-06-04 19:51
Իրավական

Գեղեցկության սրահից բջջային է գողացել

Գեղեցկության սրահից բջջային է գողացել

Երեւանի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում շարունակվում է գեղեցկության սրահից 200.000  ՀՀ դրամ արժողությամբ բջջային հեռախոսի գողության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Միջոցներ են ձեռնարկվում՝պարզելու առերեւույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը:

2015 թվականի ապրիլի 25-ին՝ ժամը 10:15-ին, Երեւան քաղաքի Սայաթ-Նովա փողոցի 25 հասցեում գտնվող գեղեցկության սրահի գանձապահի սեղանի վրայից գաղտնի հափշտակվել է 200.000 ՀՀ դրամ արժողությամբ բջջային հեռախոսը:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասով:

Նախաքննության ընթացքում առգրավվել են տվյալ գեղեցկության սրահի տեսանկարահանող սարքի՝ գործի համար նշանակություն ունեցող ժամանակահատվածի տեսագրությունները:

Բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ նախաքննությունն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում ՝պարզելու տեսագրության մեջ պատկերված անձի ինքնությունը, որի լուսանկարները ներկայացված են կից։

Ովքեր ճանաչում են  պատկերված անձին կամ որեւէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, Քննչական կոմիտեն խնդրում է հայտնել ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին կամ Ոստիկանության մոտակա բաժին:

ԵրեւանիքննչականվարչությանԿենտրոնեւՆորք-Մարաշվարչականշրջաններիքննչականբաժնումշարունակվումէգեղեցկությանսրահից 200.000 ՀՀդրամարժողությամբբջջայինհեռախոսիգողությանդեպքիառթիվհարուցվածքրեականգործինախաքննությունը: Միջոցներենձեռնարկվում՝պարզելուառերեւույթհանցագործությունկատարածանձիինքնությունը: