|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Առողջապահության նախարարությունը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում ուսումնասիրություններ է իրականացնում: Yerkir.am-ի հետ զրուցում ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Լիանա Եղիազարյանը հայտնեց, որ ուսումնասիրություններ են իրականացվում` պարզելու վերջին երեք տարիներին բուժկենտրոնին հատկացված պետական պատվերի շրջանակում ծախսերի արդյունավետությունը:
Նշենք, որ վերոհիշյալ բուժկենտրոնն առողջապահության նախարարության ենթակայության ներքո է գործում, ինչի համար էլ հենց այնտեղ են ուսումնասիրություններ իրականացվում: