|
Փոխարժեքներ
29 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.12 |
| EUR | ⚊ | € 419.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7383 |
| GBP | ⚊ | £ 486.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.18 |
Հունիսի 10-ին, ժամը 12:01-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Զովունի գյուղի վերջնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են ավտոմեքենաներ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Nissan Tiida» մակնիշի (վարորդը՝ Ս. Գ., ծնված 1975 թ.) և «Volkswagen Jetta» մակնիշի (վարորդը` Ս. Ղ., ծնված 1973 թ.) ավտոմեքենաները: Ս. Գ.-ին շտապօգնության աշխատակիցները ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն. հոսպիտալացման կարիք չի եղել:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները: