Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կոտայքի մարզի թիվ 27 ընտրատարածքային հանձնաժողովը ստացել է ՏԻՄ ընտրությունների արդյունքների վերաբերյալ 5 դիմում-բողոք: Բոլոր բողոքները վերաբերում են ձայների վերահաշվարկներին: Արդյունքում` ՏԸՀ-ն որոշում է կայացրել ներկայացված բողոքներից ընթացք տալ երկուսին:
ՏԸՀ-ից Yerkir.am-ի լրագրողը հայտնում է, որ այսօր առավոտից տարածքային ընտրական հանձնաժողովը քննում է Կոտայքի մարզի Կամարիս համայնքի N 27/ 1 ընտրատեղամասից և Զովունի համայնքում գտնվող երեք ընտրատեղամասերից երկուսից` N 27/02-ից և N 27/03-ից, ստացված դիմում-բողոքները:
Հիշյալ համայնքներից առավել հետաքրքրականը Զովունի համայնքն է, որտեղ, ընտրությունների նախնական արդյունքներով, պարտվել է գործող գյուղապետ, ՀՀԿ-ական Սերժիկ Ավետիսյանը: Նա ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախկին նախագահ Դավիթ Ավետիսյանի հարազատ եղբայրն է: ԿԸՀ-ի հրապարակած արդյունքների համաձայն` Զովունիում համայնքապետ է ընտրվել անկուսակցական, ոստիկանության գնդապետ Վրույր Սիմոնյանը` ստացել է 1407 ձայն: Արդեն նախկին գյուղապետ Սերժիկ Ավետիսյանը, ով ստացել է 1391 ձայն, պահանջում է վերահաշվարկ կատարել:
Զովունիում շրջանառվող լուրերի համաձայն` 16 ձայնով պարտված գյուղապետը նպատակ ունի վերահաշվարկի արդյունքում «անճշտություններ» հսյտնաբերել և այդ հիմքով դիմել դատարան: 20 տարի պաշտոնավարած գյուղապետի հույսը Վճռաբեկի նախկին դատավոր եղբայրն է, ով, ըստ շրջանառվող լուրերի, մտերիմ հարաբերություններ ունի ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի հետ: Արդյո՞ք կհաջողվի ոստիկանության գնդապետին պահել ստացած քվեները, ցույց կտա վերահաշվարկը: