|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
«Ժամանակ» թերթը գրում է. «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Սյունիքի մարզպետ դառնալու հավակնություններ ունի Սիսիանի նախկին ԲՀԿ-ական քաղաքապետ Աղասի Հակոբջանյանի փեսան՝ Կարեն Համբարձումյանը: Նման հավակնություններ ուներ նաեւ «Ծառուկյան» դաշինք խմբակցության անդամ Մերուժան Սիմոնյանը, սակայն վարչապետ Փաշինյանը դեմ էր եղել այդ թեկնածությանը՝ պատճառաբանելով, որ Սիմոնյանը կողմ է քվեարկել Սերժ Սարգսյանի վարչապետ ընտրվելուն:
Համբարձումյանը անցյալ տարի առաջադրվել էր Սիսիանի քաղաքապետի թեկնածու, բայց որպես թեկնածու չմասնակցեց ընտրությանը՝ ինքնաբացարկ ներկայացնելով: Սյունիքի մարզը եւս հանձնվել է ԲՀԿ-ին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում