|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների հաղորդմամբ` Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը նախօրեին իր մոտ է կանչել Սյունիքի փոքր ՀԷԿ-երի և գազալցակայանների ղեկավարներին ու հրահանգ «իջեցրել». նրանք հունվարից ամեն ամիս պետք է գումարներ փոխանցեն մարզպետին: Այլ կերպ ասած` Խաչատրյանը նրանց վրա «նալոգ» է դրել:
Թերթը զրուցել է Սուրեն Խաչատրյանի հետ` պարզելու, թե ինչ է խոսել ՀԷԿ-երի և գազալցակայանների սեփականատերերի հետ, և արդյոք ճի՞շտ են լուրերը, որ նրանց պարտադրել է ամեն ամիս իրեն գումար տալ: «Սիրուն աղջիկ, լրիվ անլուրջ բան ես ասում, իրականությանը չհամընկնող էդ ո՞վ ա էդ ՀԷԿ-ի ղեկավարությունը, որ նման բաներ ա ասում, մեկի անունը ասեք: Էդ հարցը անհեթեթ հարց է»,- վստահեցրել է մարզպետը: