|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
«Հայկական ժամանակ»-ը գրում է. «Սյունիքի իբր նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանը աշխատավարձով ապրող անձնավորության Է՝ միջին խավի տիպիկ ներկայացուցիչ:
Ըստ Ս. Խաչատրյանի ներկայացրած հայտարարագրի` նրա մեկ տարվա եկամուտը կազմում 12.7 մլն դրամ: Դա նրա մարզպետական աշխատավարձն է՝ ամսական 230 հազար դրամ: Նա ոչ մի ավտոմեքենա չունի: Նա որեւէ բանկում պահած փող չունի՝ ոչ մի լումա: Չունի ոչ մի ընկերության արժեթուղթ, ոչ մի տեղ փայատեր չէ, ոչ մի բիզնես չունի: Ունի ընդամենը մի փոքրիկ տուն Կապանում, մի տուն, մի շինություն, մի հողամաս Երեւանում եւ ուրիշ ոչինչ:
Անկեղծ, չափազանց անկեղծ եւ իրականությունը լիովին արտացոլող հայտարարագիր է սա: Ի դեպ, նույն կերպ է իրականությունն արտացոլում նաեւ Լիսկայի՝ մարզպետի լիազորությունները թողնելու հայտարարությունը: Ի հեճուկս իր հրապարակային այդ հայտարարության, որեւէ դիմում Սուրեն Խաչատրյանը թերեւս չի ներկայացրել:
Խնդիրն այն է, որ մարզպետի հրաժարականի հարցը պետք է քննարկվի կառավարության նիստում, իսկ առաջիկա նիստի՝ երեկ հրապարակված օրակարգում նման հարց չկա: Եթե Ս. Խաչատրյանը արձակուրդ է գնացել, ապա դա պետք է լինի վարչապետի որոշումներում, ինչը երեկվա դրությամբ նույնպես չկար»: