|
Փոխարժեքներ
31 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Սյունիքի մարզպետ վերանշանակվելուց հետո Սուրիկ Խաչատրյանը չափազանց զբաղված և անհասանելի է դարձել: Եթե առաջին պաշտոնավարման ժամկետում անձամբ էր պատասխանում հեռախոսազանգերին (հարցի մյուս կողմն է, թե ինչպես էր պատասխանում), ապա հիմա օգնականները, թեկնապահներն ու անգամ հարեւաններն են պատասխանում: Այո, այո, Խաչատրյանի հեռախոսին պատասխանողներն անգամ որպես հարեւան են ներկայանում:
Սյունիքի բազմազբաղ մարզպետ Խաչատրյանին զանգահարող լրագրողները երեւի արդեն անգիր են արել Զարզանդին, Արագածին, Արտակին… Այսօր էլ ոմն Մանվել հայտնեց, որ Խաչատրյանը, իրոք, խիստ զբաղված է, ավելի ճիշտ` գերծանրաբեռնված:
«Հո անգործ ու պարապ չի՞, բա զբաղված է»,- նախատեց Մանվել ներկայացած անձը՝ մարզպետի հոգս ու գործը այդպես էլ «չպատկերացնող» լրագրողին: