Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը երեւանաբնակ սյունեցիներին ասել է, որ կիրակի օրը՝ ընտրություններից հետո, ինքը նրանց կսպասի «Արմենիա մարիոթ» հյուրանոցում: Խաչատրյանը զգուշացրել է, որ սյունեցիներն ընտրություններին գնան մինչեւ ժամը 14:00-ն եւ ընտրեն ՀՀԿ-ին, իսկ արդեն հյուրանոցում կստանան իրենց հասանելիքը: Սակայն մարզպետը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հերքել է լուրը.
«Չէ, սուտ են ասում, տենց բան չկա: Այն, որ ասել ենք, որ բոլորը գնան ընտրություններին, ասել ենք, բայց որ ժամ դնենք, հետո կհանդիպենք, այդպիսի բան չկա: Դա ինձ չի սազում, ես տենց բաներ չեմ անում, ի՞նչ փողի մասին է խոսքը: Մերը հարգանքի վրա է ամեն ինչ, մարդկային փոխա դարձ ճիշտ փոխհարաբերությունների»: Իսկ թե մարդկային որ ճիշտ հարաբերությունները նկատի ուներ մարզպետը, չպարզաբանեց. Հավանաբար դրա մեջ մտնում են նաեւ հայհոյանքն ու բռնությունը: