|
Փոխարժեքներ
08 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.75 |
| EUR | ⚊ | € 446.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.7365 |
| GBP | ⚊ | £ 515.25 |
| GEL | ⚊ | ₾ 141.67 |
Կոտայքի նորանշանակ մարզպետ, բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանը, Yerkir.am-ի հետ զրույցում խոսելով Գորիսում պարբերաբար տեղի ունեցող աղմկահարույց պատմությունների և այդ համատեքստում Սյունիքի մարզպետի պատասխանատվության մասին, նշեց. «Անկեղծ ասած` ոչ մեկին չեմ ցանկանա, որ հայտնվի նման վիճակում: Սյունիքի մարզպետի համար էլ հաճելի չի հայտնվել նման իրավիճակների մեջ: Բոլորս պետք է հեռու մնանք նման իրավիճակներից»:
Մեր հարցին` դատապարտո՞ւմ է նման դեպքերը, պատասխանեց. «Ես ինքս դատավոր չեմ, նման դեպքերի համար կա համապատասխան ընթացակարգ, գնահատականները պետք է տան իրավապահները»: Դիտարկմանը, որ իրավապահները հաճախ համարժեք գնահատական չեն տալիս, և դրա օրինակները կան, Կոտայքի մարզպետը պատասխանեց. «Կոռեկտ չեմ համարում հարցը»: