|
Փոխարժեքներ
03 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.65 |
| EUR | ⚊ | € 442.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.7305 |
| GBP | ⚊ | £ 502.42 |
| GEL | ⚊ | ₾ 141.15 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի եւ Սյունիքի ՏԻՄ ղեկավարների բարիդրացիական հարաբերությունները խանդի տեսարաններ են առաջացրել մարզից ընտրված ՔՊ-ական պատգամավորների մոտ, նրանցից ոմանք փորձում են դավեր նյութել մարզպետի դեմ եւ վերեւների ականջը գցել, թե Նիկոլ Փաշինյանի կողմից նշանակված մարզպետն ավելի շատ շփվում է ընդդիմադիր համայնքապետերի` Գորիսի, Քաջարանի, Կապանի ղեկավարներ Առուշ Առուշանյանի, Մանվել Փարամազյանի, Գեւորգ Փարսյանի, քան ՔՊ-ական ղեկավարների հետ։ Նշենք, որ վերջին օրերին Առուշ Առուշանյանի հետ Ղուկասյանը Գորիս խոշորացված համայնքի մաս կազմող բնակավայրեր է այցելել, իսկ նախօրեին Գորիսում քաղաքացիների ընդունելություն է կազմակերպել։
Մեզ պատմեցին, որ գյուղերում բնակիչների հետ հանդիպումների ժամանակ Առուշ Առուշանյանը գովել է մարզպետին՝ բնակիչներին ասելով, թե առաջին անգամ է, որ ինքը մարզային իշխանության հետ հանդիպումների է գնում։
Սյունիքի մարզպետի երթուղին դիտարկելիս ակնհայտ է դառնում, որ նա մարզով մեկ այցելություններ է իրականացնում, որը սկսել է անցյալ տարվա ապրիլից: Նախ՝ Գորայք, հետո՝ Սիսիան, Տաթեւ, Տեղ, վերջին օրերին՝ Գորիս։ 5 համայնքներից երկուսն են ընդդիմադիր՝ Առուշանյանն ու Տաթեւի ղեկավար՝ «Շանթ» դաշինքի անդամ Սամվել Լալայանը: Իսկ Տեղի ղեկավար Ղուլունցը, ով Սյունիքի նախկին մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի քրոջ որդին է, մարզպետին շնորհակալագիր է տվել: Մեզ հայտնեցին, որ մարզպետի հաջորդ կանգառը Մեղրին է, որի ղեկավարն Արամ Սարգսյանի կուսակիցն է»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում