Փոխարժեքներ
06 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
Ռուսաստանը ողջունում Է մի շարք պետությունների, այդ թվում՝ Վատիկանի նախաձեռնությունները, որոնք պատրաստ են հարթակ տրամադրել Ուկրաինայի հետ բանակցությունների համար, բայց ներկա իրավիճակում այդ առաջարկությունները պահանջված չեն կարող լինել Կիևի դիրքորոշման պատճառով, հայտարարել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Այդ մասին հայտնում Է «Ինտերֆաքս» գործակալությունը:
«Մենք գիտենք, որ մի շարք և՛ արտասահմանյան պետական գործիչներ, և՛ երկրներ հայտարարում են իրենց հարթակը տրամադրելու պատրաստակամության մասին և, անշուշտ, մենք ողջունում ենք նմանօրինակ քաղաքական կամքը: Բայց այն իրադրությունում, որը մենք այժմ դե ֆակտո և դե յուրե ունենք ուկրաինական կողմից, նման հարթակները պահանջված լինել չեն կարող», - Պեսկովն ասել Է լրագրողներին: Այսպես Է նա մեկնաբանել Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունների համար հարթակ տրամադրելու Վատիկանի պատրաստակամության մասին հաղորդագրությունները: