Փոխարժեքներ
31 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 397.92 |
EUR | ⚊ | € 413.72 |
RUB | ⚊ | ₽ 4.0695 |
GBP | ⚊ | £ 494.5 |
GEL | ⚊ | ₾ 138.41 |
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի կարծիքով` ցանկացած տուգանք ընդամենը միջոց է` ինչ-որ արգելք չխախտելու: Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նա ասաց. «Մենք, հավանաբար, կորոշենք, որ հանրային վայրերում է ծխելն արգելվում։ Մենք պետք է միջոցներ ձեռնարկենք, որ այդ արգելքը չխախտվի։ Եթե մենք ուզում ենք, որ այդ արգելքը չխախտվի 5000 դրամ տուգանքով, ուրեմն եկեք չարգելենք. ինչո՞ւ ենք արգելում, թող բոլորը ծխեն ու այդ գումարը չվճարեն»:
Թորոսյանն ասաց, որ տուգանքը չպետք է լինի վճար ինչ-որ ծառայությունից օգտվելու համար։ Նրա խոսքով՝ եթե 100 հազար դրամ տուգանքն անընդունելի է, ապա ինքը խնդիր չի տեսնում վերանայել տուգանքի չափը, ընդ որում` դրանք երբեք չպետք է լինեն շատ մատչելի։
«Նոր խմբագրման մեջ կարող է նոր մոտեցում որդեգրենք՝ կենտրոնանանք ոչ թե ծխող անձի, այլ հաստատության վրա, այսինքն` հաստատությունն ինքը շահագրգրռված լինի, որ իր մոտ չծխեն»,- ասաց նախարարը:
Թորոսյանը հավելեց, որ իրենք մտադիր են ծխելը կանխարգելելու հանրային միջոցառումներ իրականացնել՝ սկսած մանկապարտեզներում որոշակի իրազեկման ծրագրեր անցկացնելուց, վերջացրած պոլիկլինիկաներում հակածխախոտային օգնություն ցույց տալուց։