|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
ԱԻ նախարարի հրամանով հանրապետության ողջ տարածքում շարունակվում են իրականացվել վարակազերծման գործողություններ նոր կորոնավիրուսի (COVID-19) դեմ պայքարի շրջանակներում:
Փրկարար ծառայության ստորաբաժանումները մարտի 28-ապրիլի 2-ն ընկած ժամանակահատվածում սանիտարահիգիենիկ կանխարգելիչ միջոցառումներ են իրականացրել հանրապետության ինը մարզերի 30 քաղաքներում և Երևանում, ընդհանուր թվով՝ 1899 հանրային վայրերում՝ հանրային փոխադրամիջոցների կանգառներում, բնակելի շենքերի շքամուտքերի և աստիճանավանդակների, վերելակների և բանկոմատների, ինչպես նաև գազալցակայանի սպասասրահներում:

ԱԻՆ ՓԾ Տավուշի մարզային փրկարարական վարչության Նոյեմբերյանի հրշեջ-փրկարարական ջոկատը վարակազերծման աշխատանքներ է իրականացրել Բագրատաշենի մաքսային անցակետում և Այրում համայնքի Պտղավան բնակավայրի վարչական տարածքում: Վարակազերծվել են տարածքում կուտակված մոտ 200 բեռնատար ավտոմեքենաները և նրանց վարորդների հավաքատեղիները:
Համաճարակային իրադրությամբ պայմանավորված մարզային փրկարարական վարչությունների ենթակա ստորաբաժանումներում ևս իրականացվում են վարակազերծման աշխատանքներ:

Ամենօրյա վարակազերծման են ենթարկվում ստորաբաժանումների շենք շինությունները, բակերն ու բոլոր տեսակի տրանսպորտային միջոցները, գույքը, տեխնիկան և մարտական համազգեստը:
