|
Փոխարժեքներ
17 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.41 |
| EUR | ⚊ | € 419.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.3165 |
| GBP | ⚊ | £ 489.55 |
| GEL | ⚊ | ₾ 139.48 |
Կառավարությունը Ռազմիկ Պետրոսյանին Արագածոտնի մարզպետ նշանակելուց առաջ չգիտե՞ր, որ նրա կրթական ցենզը չի բավարարում մարզպետի պաշտոնի համար։ Ինչո՞ւ է բացահայտումից հետո էլ Ռազմիկ Պետրոսյանը շարունակում պաշտոնավարել։ Այս մասին ԱԺ-ում հարց բարձրացրեց Հայաստան խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը՝ անդրադառնալով Yerevan.Today-ի հրապարակմանը, ըստ որի՝ ապացուցվում է, որ Արագածոտնի մարզպետը կեղծ դիպլոմով է նշանակվել։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը պատասխանեց, որ, ըստ ընթացակարգերի, փաստաթղթերը ներկայացվել են կառավարության համապատասխան վարչություն, որը պարտավոր չէ ստուգել որևէ բուհի լիցենզիայի ժամկետները։
Մանրամասն՝ տեսանյութում։