կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-06-01 12:29
Քաղաքական

Նշանակվեց 8 մարզպետ

Նշանակվեց 8 մարզպետ

Այսօր կառավարության նիստում հաստատվեց 8 մարզպետերի նշանակման որոշումը: Վարչապետը շեշտեց, որ նրանց նշանակման հարցում հաշվի են առել քաղաքական պայմանավորվածությունները: Ավելի ուշ կնշանակվեն Սյունիքի ու Արմավիրի մարզպետերը:

Եվ այսպես` Արագածոտնի մարզպետ վերանշանակվեց Աշոտ Սիմոնյանը, Արարատի մարզպետ՝ Գարիկ Սարգսյանը, Կոտայքի մարզպետ՝ Ռոմանոս Պետրոսյանը, Տավուշի մարզպետ՝ Վահե Ղալումյանը, Շիրակի մարզպետ՝ Կարեն Սարուխանյանը, Գեղարքունիքի մարզպետ՝ Իշխան Սաղաթելյանը, Լոռու մարզպետ՝ Հրանտ Մարգարյանը, Վայոց ձորի մարզպետ՝ Արագած Սաղաթելյանը: