|
Փոխարժեքներ
28 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.18 |
| EUR | ⚊ | € 434.13 |
| RUB | ⚊ | ₽ 4.6285 |
| GBP | ⚊ | £ 501.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.84 |
ՀՀ կառավարության այսօրվա նիստում տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացրեց երկու նոր մարզպետերի` Հայկ Չոբանյանը` Տավուշի, իսկ Տիգրան Պետրոսյանը՝ Շիրակի:
Քանի որ մարզպետերին հարցեր չկային, նրանց նշանակման որոշումն ընդունվեց:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորեց և հաջողություններ մաղթեց նրանց: «Նորընտիր մարզպետերին ուզում եմ ասել, որ, ըստ էության, առաջնային խնդիր է բոլոր մարզերում նոր ներդրումների ներգրավումը և աշխատատեղերի ստեղծումը, որոնք կբերեն սոցիալ- տնտեսական իրավիճակի փոփոխությունների: Ուզում եմ ընդգծել՝ պետական կառավարման մարմինները և մարզպետերը պետք է երաշխավորեն որևէ արհեստական խոչընդոտի չառաջացումը, ընդհակառակը՝ պետք է քաջալերենք, պոտենցիալ ներդրողներին հրավիրենք, ցույց տանք, թե ինչ ներդրումներ կարող են անել` մարզերի զարգացումն ապահովելու համար»,- ասաց վարչապետը: