|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
ՀՀ Արմավիրի մարզի դատախազությունից ՀՀ ոստիկանության Վաղարշապատի բաժին էր ուղարկվել «Ազատություն ռադիոկայան»-ի կայքում հրապարակված «Բաղրամյան գյուղի դպրոցի տնօրենը ստիպված է եղել հրաժարվել պաշտոնից» վերնագրով հրապարակումը՝ դրանում հանցագործության հատկանիշների առկայությունն ստուգելու համար քրեադատավարական կարգով նյութեր նախապատրաստելու և ընթացքը լուծելու ցուցումով:
Նյութերի նախապատրաստման ընթացքում տվյալներ են ձեռք բերվել այն մաիսն, որ 2016թ. սեպտեմբեր ամսին Արմավիրի մարզի Բաղրամյան գյուղի մի բնակչի կողմից նույն գյուղի միջնակարգ դպրոցի նախկին տնօրեն Շ. Ո.-ին ծրարով 25.000 ՀՀ դրամ գումար է տրվել, որի դիմաց վերջինս նրա երեխայի՝ 2016թ. սեպտեմբեր ամսից դեկտեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածի բացակաները ճանաչել է հարգելի:
Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առերևույթ առկա են կաշառք տալու և ստանալու հանցագործությունների հատկանիշներ՝ ՀՀ Արմավիրի մարզի դատախազությունում դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասով և 312-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությանը:
ՀՀ դատախազության հանրային կապերի բաժին