|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Yerkir.am-ի տեղեկություններով` Երեւան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Իշխան Բարսեղյանի կողմից ենթադրյալ կաշառք ստանալու վերաբերյալ նախապատրաստված նյութերը դատախազությունը փոխանցել է ՀՔԾ-ին: Հատուկ քննչական ծառայությունում դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ ՔՕ 311-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետի (Դատավորի կողմից կաշառք ստանալը) հատկանիշներով:
Ավելի վաղ ԱԱԾ-ն հայտնել էր, որ քաղաքացիական գործով կողմի օգտին որոշում կայացնելու համար դատավորը պահանջել և Երեւանի հետիոտնային գետնանցումներից մեկում անձամբ ստացել է 1000 ԱՄՆ դոլար գումար, որի փոխանցումն իրականացվել է Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների օպերատիվ վերահսկողության ներքո:
Մեր տեղեկություններով՝ Իշխան Բարսեղյանը լուրջ ֆինանսական խնդիրներ ու չկատարած վարկային պարտավորություններ ունի: Նա դեռևս իրեն մեղսագրվող հանցանքի վերաբերյալ դիրքորոշում չի հայտնել: