Փոխարժեքներ
13 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.42 |
EUR | ⚊ | € 429.06 |
RUB | ⚊ | ₽ 4.5388 |
GBP | ⚊ | £ 508.89 |
GEL | ⚊ | ₾ 141.65 |
ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման աշխատակցի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասի, 311-րդ հոդվածի 2-րդ մասի, 311 հոդվածի 3-րդ կետի, 312-րդ հոդվածի 1-ին մասի և 312-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Այս մասին հայտնում են ՀՔԾ-ից:
Կատարվում է նախաքննություն: «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկի պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձը, ի պաշտոնե իրավունք ունենալով մուտք գործել նշված հիմնարկի տարածք, պայմանավորվածություն է ձեռք բերել նույն հիմնարկում պատիժ կրող դատապարտյալների հետ` խոշոր չափերով կաշառք ստանալու պայմանով նրանց բջջային հեռախոսներ հանձնելու հարցի շուրջ:
Հանցավոր մտադրությունն իրականացնելու նպատակով պաշտոնատար անձն այս տարվա մայիսին N հատ բջջային հեռախոս տեղափոխել է «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկի տարածք և փոխանցել դատապարտյալին` ստանալով կաշառք: