|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Մարտի 31-ին, ժամը 21:27-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Րաֆֆու փողոցի թիվ 39 շենքի բակում այրվում է աղբ:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ բժիշկը: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է ավտոտնակի նկուղային հատվածում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:50-ին, մարվել՝ 22:00-ին: Այրվել են սառնարան և հնամաշ անվադողեր 50 քմ տարածքում: Հրդեհի հետևանքով 1958 թ. ծնված Լ. Կ.-ը տարբեր աստիճանի այրվածքներով հոսպիտալացվել է Ճառագայթային բժշկության և այրվածքների կենտրոն ՓԲԸ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:
ԱԻՆ մամուլի ծառայություն