|
Փոխարժեքներ
25 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.6 |
| EUR | ⚊ | € 440.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.8463 |
| GBP | ⚊ | £ 499.63 |
| GEL | ⚊ | ₾ 141.13 |
Հունիսի 9-ին, ժամը 15:34-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Խրիմյան Հայրիկ փողոցի 1-ին շարքի տներից մեկին կից խորդանոցում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:54-ին, մարվել՝ 16:33-ին:
Պարզվել է, որ Հ. Պողոսյան փողոցի տներից մեկի բակում այրվել են քարաշեն ցախանոցի տանիքի փայտյա կառուցատարրերն՝ ամբողջությամբ (8 քմ), ջերմահարվել է տան տանիքից մոտ 1 քմ հատված, մոտակա տներից մեկի բակում գտնվող փայտյա ցախանոցը (7 քմ)՝ ամբողջությամբ (ներսում կուտակված 1 խմ փայտ և 1 խմ թեփ) և կից քարաշեն խորդանոցի տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 1 քմ):