|
Փոխարժեքներ
08 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.53 |
| EUR | ⚊ | € 424.73 |
| RUB | ⚊ | ₽ 5.0215 |
| GBP | ⚊ | £ 491.66 |
| GEL | ⚊ | ₾ 138.51 |
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վաղինակ Մկրտչյանը քիչ առաջ որոշում կայացրեց վերսկսել Վարդան Պերոսյանի մասնակցությամբ տեղի ունեցած վթարի գործով դատաքննությունը:
Նշենք, որ այս գործով դատաքննությունն արդեն ավարտվել էր, նախատեսված էր, որ այս դատական նիստի ընթացքում ճառով հանդես կգա դատախազ Արթուր Սարգսյանը, սակայն մինչ այդ գործով տուժողների և տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանը քաղաքացիական հայց ներկայացրեց:
Ըստ նրա` հիմնավորվեց, որ հոկտեմբերի 20-ին տեղի ունեցած վթարի մեղավորը ամբաստանյալ Վարդան Պետրոսյանն է: Նա միջնորդեց Վարդան Պետրոսյանից հօգուտ գործով տուժող Տաթևիկ Հակոբյանի բռնագանձել 10.165.213 ՀՀ դրամ` նրա բուժման, ինչպես նաև 2,5 տարվա փոխադրման ծախսերի ու փաստաբանի խելամիտ վարձատրության համար:
Բալոյանը մանրամասն ներկայացրեց նաև մյուս տուժողներին պատճառված վնասի չափերը: Մասնավորապես` նա միջնորդեց Վ. Պետրոսյանից հօգուտ տուժող Արթուր Հակոբյանի բռնագանձել 1.145.800 ՀՀ դրամ: Նաիրա Հայրապետյանին և Աննա Կարապետյանին պատճառված և հատուցման ենթակա վճարը յուրաքանչյուրի դեպքում 400 հազար դրամ է, Հայկ Հակոբյանինը՝ 250 հազար դրամ, Էմմա Հակոբյանինը՝ 250 հազար դրամ: