Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ Դավիթ Անանյանը գրում է․
«Հրեական մի զորավար, նահանջելով հռոմեական լեգեոնների առջև, խոր դժգոհության առիթ է տալիս իր բանակին։
Զինվորների հարցումին՝ ինչու՞ չի դիմադրում, նա պատասխանում է, թե իրեն ազատ չի համարում աննշան վայրի համար թափելու այն արյունը, որ պահել է Սողոմոնի տաճարի պաշտպանության համար։
Եվ կրնկակոխ շարունակում է նահանջը։ «Զորավարը, սակայն, կանգ չառավ նաև Սիոնի պատերի տակ»,– ասում է պատմությունը։ Եվ Տիտոսի (Հռոմի կայսեր) լեգեոնները կործանեցին Երուսաղեմը։
Ո՛չ, ո՛չ, զորավա՛ր, դու սոփեստում էիր՝ սրբություն կեղծելով։ Դու մեռնել չէիր ուզում, դու երկչոտ էիր, որով և անազնիվ։
Կարևորագույն վայրերի պաշտպանությունն ապահովում են նվազ կարևորների համառ պաշտպանությամբ միայն։ Այսպես է, և ոչ այլ կերպ։ Ըստ իր կարևորության, «տաճար» է ամեն դիրք, և իբրև այդպիսին պիտի պաշտպանել դա։ Չկան ո՛չ աննշան դիրքեր, ո՛չ էլ աննշան գործեր կռվադաշտում։ Այնտեղ կարևոր է նշանակալից ամեն ինչ։ Եվ, եթե կա աննշան մի բան, դա էլ հենց մարդկային արյունն է, անգամ զորավարի արյունը»։
Գարեգին Նժդեհ»: