կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-05-24 15:38
Քաղաքական

ՊԵԿ նախագահին շփոթմունքի մեջ գցեց տարիներ առաջ արված իր ֆեյսբուքյան գրառման մասին հիշեցումը

ՊԵԿ նախագահին շփոթմունքի մեջ գցեց տարիներ առաջ արված իր ֆեյսբուքյան գրառման մասին հիշեցումը

Այսօր` կառավարության նիստից հետո, լրագրողները ՊԵԿ նորանշանակ նախագահ Դավիթ Անանյանից հետաքրքրվեցին տարիներ առաջ «Ֆեյսբուք»-ում նրա արած մի գրառման մասին: ՊԵԿ նախագահը գրել էր հայտնի խոսքը հեղափոխությունների վերաբերյալ, թե` «հեղափոխության արդյունքներից օգտվում են սրիկաները»:

Լրագրողները խնդրեցին, որ նոր քաղաքական իրողության պայմաններում մեկնաբանի այդ գրառումը, մանավանդ, որ թավշյա հեղափոխության արդյունքում ինքը դարձավ ՊԵԿ նախագահ: Դավիթ Անանյանը նշեց, որ հայտնի այդ մեջբերումն արել է 7 տարի առաջ:

Լրագրողները հարցրեցին` այսօր կա՞ն այդպիսի սրիկաներ, որոնք օգտվել են հեղափոխության արդյունքներից, նա պատասխանեց. «Եկեք ես այդ հարցին չպատասխանեմ: Եթե դուք գիտեք այդպիսի սրիկաների, գրեք դրա մասին: Ես ցիտել եմ այդ արտահայտությունը` գուցե ելնելով ինչ-որ կոնկրետ հանգամանքներից, կամ գուցե վատ տրամադրություն եմ ունեցել այդ պահին: Գուցե կլինեն սրիկաներ, որ կօգտվեն, բայց մի' պահանջեք ինձանից անուններ հնչեցնել: Ամոթ է: Լուրջ չէ»: