Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի ու Եվրոպայի բազմակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի պաշտոնական էջի միջոցով հայտնել է, որ իր անունով գործող ֆեյսբուքյան էջի գրառման հեղինակն ինքը չէ:
Նա նշել է.
«Հարգելի՛ հայրենակիցներ, երեկվանից լրատվամիջոցները չեն դադարում շահարկումները՝ կապված ֆեյսբուքյան էջում կատարված գրառման հետ։ Մեկ անգամ ևս փաստում եմ, որ երեկ իմ անունով գործող ֆեյսբուքյան էջում կատարված գրառման հեղինակը ես չեմ։ Այդ էջի մասին տեղյակ եմ եղել, բայց քանի որ այն միշտ գրառումներ է կատարել՝ հղում տալով Ինստագրամ սոցիալական կայքի իմ պաշտոնական էջին, որևէ խնդիր չեմ տեսել։ Այս պահին ֆեյսբուքյան այդ էջն արգելափակված է, սակայն և՛ Ֆեյսբուքում, և՛ Ինստագրամում գործում են իմ անունով այլ էջեր, որոնց հետ ևս առնչություն չունեմ։ Ուստի թյուրիմացություններից խուսափելու և ապատեղեկատվություն չտարածելու համար՝ հետևե՛ք միայն Ինստագրամի իմ պաշտոնական էջին»,- ասված է Արթուր Ալեքսանյանի հայտարարության մեջ:
Հիշեցնենք՝ «Արթուր Ալեքսանյան» անունով էջում հրապարակվել էր «Գուրգեն, չհանձնվես։ #Respect #Solidarity» գրառումը, որով ըմբիշն իբրև իր աջակցությունն էր հայտնել ՊԵԿ նախկին նախագահի որդի, հետախուզման մեջ գտնվող Գուրգեն Խաչատրյանին։