|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Իշխող կուսակցությունից Թբիլիսիի քաղաքապետի թեկնածու Կախա Կալաձեն հավաքել է ձայների ավելի քան 71%-ը, հայտնում է Sputnik Грузия-ն՝ վկայակոչելով ԿԸՀ-ին քվեաթերթիկների 100%-ի հաշվարկից հետո:
«Վրացական երազանքի» թեկնածուները քաղաքապետ են դարձել ինքնակառավարվող քաղաքներում ՝ Թբիլիսիում, Ռուսթավիում, Քութայիսիում, Բաթումիում և Փոթիում:
Կախա Կալաձեն Թբիլիսիի քաղաքապետի ընտրություններում հաղթել է 71,58% արդյունքով և ստացել 214 872 ձայն:
Երկրորդ տեղը զբաղեցրել է «Ուժեղ Վրաստան» և «Գախարիան հանուն Վրաստանի» ընդդիմադիր կուսակցությունների թեկնածու Իրակլի Կուպրաձեն: Նա ստացել է 12,27% աջակցություն։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալների համաձայն՝ բոլոր հինգ ինքնակառավարվող քաղաքներում քաղաքապետ են դարձել «Վրացական երազանքի» թեկնածուները:
Ավելի վաղ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները բոյկոտող ընդդիմադիր կուսակցություններն ու նրանց կողմնակիցները բողոքի ակցիա էին կազմակերպել Թբիլիսիում, որը երեկոյան բախումների վերածվեց ոստիկանության հետ։
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն անկարգություններն անվանել է օտարերկրյա հատուկ ծառայությունների աջակցությամբ իշխանությունը տապալելու հերթական փորձ: