կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-05-28 11:09
Տարածաշրջան

Ասադը հաղթել է Սիրիայի ընտրություններում՝ հավաքելով ձայների 95.1 տոկոսը

Ասադը հաղթել է Սիրիայի ընտրություններում՝ հավաքելով ձայների 95.1 տոկոսը

Բաշար ալ Ասադը հաղթել է Սիրիայի նախագահական ընտրություններում՝ հավաքելով ձայների 95,1%-ը. հայտնել է Սիրիայի խորհրդարանի խոսնակ Համուդա Սաբաղը:

Ասադի օգտին, նրա խոսքով, քվեարկել է 13,5 միլիոն սիրիացի: «Նա հաղթել է՝ ստանալով ձայների բացարձակ մեծամասնությունը: Քվեարկելու իրավունք ուներ 18 մլն 107 հազար 109 քաղաքացի, քվեարկել է 14 միլիոն 239 հազար 140-ը: Ասադը հավաքել է ձայների 95,1% -ը»,- ասել է նա:

Հաղթանակից հետո Ասադը հայտարարել է երկրի պատմության նոր փուլի մասին: «Եկեք վաղվանից կսկսենք աշխատանքի փուլ, որպեսզի ամրապնդենք Սիրիայի կառուցման հույսն այնպես, ինչպես որ ցանկանում ենք»,- Ասադին մեջբերում է նրա նախընտրական շտաբի ղեկավարը։

Ասադը նաև հարգել է զոհված սիրիացիների հիշատակը և վիրավորներին ապաքինում մաղթել:

Սիրիայում նախագահական ընտրությունները տեղի են ունեցել մայիսի 26-ին: Ավելի քան 12 հազար ընտրատեղամաս է բացվել առավոտյան 7-ից մինչև կեսգիշեր: Ըստ պաշտոնական տվյալների՝ քվեարկությունը տեղի է ունեցել բոլոր նահանգներում՝ առանց խախտումների:

2000 թվականից նախագահող Ասադը ընտրվել է ևս յոթ տարի ժամկետով: Նախորդ՝ 2014-ին կայացած ընտրություններում նա հավաքել էր ավելի քան 88% ձայն: