կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-05-21 17:09
Հասարակություն

Օրենքի շրջանակներում գործենք, հակառակ պարագայում` ՀՀԿ-ականներից չենք տարբերվի. ԿԳ նախարար

Օրենքի շրջանակներում գործենք, հակառակ պարագայում` ՀՀԿ-ականներից չենք տարբերվի. ԿԳ նախարար

Դպրոցի այս կամ այն՝ hանրապետական տնօրենի դեմ բողոքելով՝ եկեք չփորձենք հակառակ պրոցեսը հրահրել. «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով այսօր Դալար գյուղում տեղի ունեցող բողոքի ակցիային /աշակերտները պահանջում էին դպրոցի տնօրենի հրաժարականը/:

Նա նշեց, որ եթե նախկինում հանրապետականներն էին ինչ-որ մարդկանց անթույլատրելի մեթոդներով ճնշում, ապա հաղթանակած ժողովուրդը հիմա այդ նույն մեթոդներով չպետք է ճնշի ՀՀԿ-ականներին: «Մենք դա կանենք օրենքի շրջանակներում, քանի որ հակառակ պարագայում կարճ ժամանակ հետո մենք ՀՀԿ-ականներից չենք տարբերվի»,- ասաց ԿԳ նախարարը: