կարևոր
4021 դիտում, 5 ամիս առաջ - 2024-06-15 15:40
Հասարակություն

Այս իրականության մեջ պետք է գործենք այլ մարտավարությամբ․ կներկայացնենք, թե ինչ ձևով ենք առաջ շարժվելու Սրբազան

Մեր ձեռագիրը չի փոխվելու, այն ինչ անհրաժեշտ է ներկայացնել՝ կներկայացնենք, թե ինչ կերպով, ինչ ձևով ենք առաջ շարժվելու: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Բագրատ սրբազանը:

«Մի բան հստակ է, ասել եմ, էլի կկրկնեմ։ Հունիսի 12-ը այն ջրբաժանն էր, որ մեր երկրում քաղաքացիները պաշտպանված չեն որևէ կերպ։ Գոյություն ունի մի իշխանություն, որն ամբողջ իր ուժով պատրաստ է ամեն քայլի գնալ, միայն թե իր աթոռից ու աշխարհքաղաքական ծրագրերին ստրուկ լինելուց չհրաժարվի։ Մեր երկիրը խորացող աղետի մեջ է։ Մեր պայքարի վերջնահանգրվանը լինելու է իրենց հեռացնելը։ Հունիսի 12-ը մեզ խոր վերլուծությունների առիթ է տվել, թե ինչ բովանդակությամբ, մարտավարությամբ ու մեթոդաբանությամբ շարունակել մեր պայքարը: Ուղղակի ուրախացողների համար ասեմ՝ թող ինքնախաբեության մեջ չընկնեն: Ուրախացողները նրանք են, որոնք որևէ կապ չեն ունեցել շարժման հետ։ Ուզում եմ հստակ ասել, այսօրվա իշխանությունները պատրաստ են ամեն ինչի՝ ռեպրեսաների ու բռնությունների մարդկանց նկատմամբ, ոստիկանական ուժերը դարձել են ամենաբիրտ գործիքը մարդկանց ոչ միայն ծածելու,խոշտանգելու, այլև պատիվն ու արժանապատվությունը ստորացնելու՝ հայհոյանքներից սկսած նվաստացման ամենավերջին դեպքերը։ Մենք այս իրականության մեջ պետք է փորձենք այլ մարտավարություն»,- նշեց նա։