|
Փոխարժեքներ
28 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.56 |
| EUR | ⚊ | € 436.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.9449 |
| GBP | ⚊ | £ 503.8 |
| GEL | ⚊ | ₾ 138.18 |
Թուրքիայի ՊՆ-ն պաշտոնապես հայտնել է Ս-400-ների պահեստամասերի` Թուրքիա ժամանման մասին:
«Թուրքիայի օդային և հրթիռային պաշտպանության կարիքներին համար Ս-400 հեռահար օդային և հրթիռային պաշտպանական համակարգերի ձեռք բերման համաձայնագիրը կնքվել էր 2017 թ. ապրիլի 11-ին: Համաձայնագրի շրջանակում Ս-400 հեռահար օդային և հրթիռային պաշտպանական համակարգերի առաջին խմբաքանակի պահեստամասերը 2019 թ. հուլիսի 12-ից սկսել են տեղափոխել Մուրթեդի ավիացիոն տարածք (Անկարա)»,- ասվում է Թուրքիայի ՊՆ հայտարարության մեջ:
Նշենք նաև, որ երեկ թուրքական լրատվամիջոցներում տեղեկություններ էին տարածվել, որ Թուրքիա է ժամանել Ս-400-ների առաջին խմբաքանակը, դրանք տեղափոխող ինքնաթիռները վայրէջք են կատարել Անկարայում և Մալաթիայում: