Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի տարածաշրջանային տնօրեն Շեյն Ռոզենտալին:
Վարչապետը բարձր է գնահատել Ասիական զարգացման բանկի ներգրավվածությունը Հայաստանի ենթակառուցվածքների և պետական կառավարման համակարգի զարգացման գործում: «Հույս ունենք, որ մեր հետագա համագործակցության ընթացքում կկարողանանք համատեղ ջանքերով բարձրացնել նաև հանրային վստահության մակարդակը վարկերի ծախսման արդյունավետության վերաբերյալ: Գիտեմ, որ Ասիական զարգացման բանկը թափանցիկ գործելակերպի կողմնակից է, հետևաբար, սա նշանակում է, որ մեր հետագա համագործակցության համար խոչընդոտներ չկան»,- ասել է կառավարության ղեկավարը՝ կարևորելով իրականացվող ծրագրերի արդյունավետության բարձրացումը: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ կառավարությունը հավատարիմ է մնալու այն միջազգային պարտավորություններին, որոնք ստանձնել է Հայաստանի Հանրապետությունը: Վարչապետը հույս է հայտնել, որ երկրում տեղի ունեցող ժողովրդավարական գործընթացները կոգևորեն նաև միջազգային գործընկերներին աջակցություն ցուցաբերել ժողովրդավարության ամրապնդման, կոռուպցիայի դեմ պայքարում և այլ հիմնախնդիրների լուծման հարցում:
Շեյն Ռոզենտալը, շնորհավորելով Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ, նշել է, որ ԱԶԲ-ն շարունակելու է օժանդակել Հայաստանի զարգացմանը: ԱԶԲ տարածաշրջանային տնօրենը վարչապետին է ներկայացրել ՀՀ կառավարության հետ համագործակցությամբ իրականացվող ծրագրերի ընթացքը ենթակառուցվածքների զարգացման, կառավարման համակարգի բարելավման, առողջապահության, կրթության և այլ ոլորտներում:
Զրուցակիցներն անդրադարձել են հյուսիս-հարավ ավտոմայրուղու կառուցման ընթացքին, մենաշնորհների դեմ պայքարին, կառավարության առաջնահերթություններին և այլ հարցերի: