|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանի գլխավորած պատվիրակությունը եռօրյա աշխատանքային այցով գտնվում է Ֆրանկֆուրտ քաղաքում (Գերմանիայի Դաշնային Հանրապետություն)՝ Ասիական զարգացման բանկի կառավարիչների խորհրդի 49-րդ ամենամյա նիստին մասնակցելու նպատակով:
Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից։
Նիստի շրջանակում ՀՀ փոխվարչապետը հանդես է եկել ելույթով՝ ներկայացնելով Հայաստանի տնտեսության զարգացման ներկայիս իրավիճակը, ՀՀ կառավարության կողմից իրականացվող ծրագրերը և ակնկալվող արդյունքները:
Այցի շրջանակում ՀՀ փոխվարչապետը մի շարք հանդիպումներ է ունեցել: Մասնավորապես, Վաչե Գաբրիելյանը հանդիպել է Ասիական զարգացման բանկի նախագահ Տակեիկո Մակաոյի հետ:
Կողմերը գոհունակությամբ են խոսել Ասիական զարգացման բանկի կողմից Հայաստանի Հանրապետությունում իրականացվող մի շարք ծրագրերի ընթացքի մասին և քննարկել հետագա համագործակցության խորացմանն ուղղված մի շարք հարցեր: