կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-04-06 12:06
Տնտեսական

Ասիական զարգացման բանկի ներկայացուցչի կարծիքով՝ «Հյուսիս-հարավ»-ի աշխատանքներում առաջընթաց կա

Ասիական զարգացման բանկի ներկայացուցչի կարծիքով՝ «Հյուսիս-հարավ»-ի աշխատանքներում առաջընթաց կա

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն ապրիլի 5-ին ընդունեց Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Շեյն Ռոզենթալին և Հայաստանում ԱԶԲ ծրագրերի ղեկավար Թոմաս Հերցին։

Նախարարը ԱԶԲ պաշտոնյային շնորհակալություն հայտնեց արդյունավետ համագործակցության համար և կարևորեց համատեղ իրականացվող ծրագրերը: 
 
Ներկայացնելով ԱԶԲ-ի ուսումնասիրությունները «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի» ներդրումային ծրագրի և (Մ6) Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման ճանապարհի կառուցման վերաբերյալ՝ Թոմաս Հերցն իր գոհունակությունը հայտնեց դրանց տեմպերից և աշխատանքների կազմակերպման որակից։
 
Շեյն Ռոզենթալը ևս ընդգծեց, որ աշխատանքներում նկատելի առաջընթաց կա։
 
Հանդիպման ընթացքում քննարկվեցին Ասիական զարգացման բանկի համաֆինանսավորմամբ իրականացվող «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի» ներդրումային ծրագրին և (Մ6) Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման ճանապարհի շինարարությանն առնչվող մի շարք հարցեր։
 
Անդրադարձ եղավ «Հյուսիս-հարավի» մի շարք հատվածներում հնագիտական պեղումների հետ կապված աշխատանքների երկարաձգման խնդիրներին։ Ընդգծվեց այդ հատվածներում մանրակրկիտ ուսումնասիրություններ անցկացնելու կարևորությունը։ 
 
Քննարկվեցին նաև Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման  ճանապարհի հիմնանորոգման ընթացքի, ԱԶԲ-ի հետ հետագա աշխատանքների և ծրագրի հետ կապված մի շարք հարցեր։
 
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն