Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մայիսի 16-ին ՀՀ ԱԻ նախարարությունը ՀՀ Արմավիրի մարզում անցկացրեց «ՀԱԷԿ-ի միջուկային և (կամ) ճառագայթային վթարի դեպքում մոնիթորինգի կազմակերպումը և իրականացումը» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն:
Վարժանքի նպատակներն են՝
• ստուգել և կատարելագործել ՀՀ ԱԻՆ ՓԾ ճառագայթային մոնիթորինգի խմբերի գործողությունները.
• կազմակերպել և իրականացնել ճառագայթային մոնիթորինգ՝ ՀԱԷԿ-ին հարակից 5 կմ շառավղով նախահարձակ պաշտպանական միջոցառումների իրականացման (ՆՊՄԻ) գոտում և ՀԱԷԿ-ին հարակից 5-10 կմ շառավղով շտապ պաշտպանական միջոցառումների պլանավորման (ՇՊՄՊ) գոտում.
• ճշտել երթուղիները և ստուգել պահեստային ռադիոկապը երթուղիներում՝ հուսալի կապ ապահովելու նպատակով:
Ըստ մտահղացման՝ ՀԱԷԿ-ի ռեակտորի հովացման համակարգի առաջին ուրվագծում առաջացել էր ջրի արտահոսք, որն արագ աճում էր: ՀԱԷԿ-ի անձնակազմը ձեռնարկում է միջոցներ հովացման համակարգում ճնշման հետագա անկման կասեցման ուղղությամբ: Գործի են դրվում առաջին ուրվագծի վթարային սնուցման երկու համակարգ, սակայն դրանց թողարկման ժամանակ տեղի է ունենում կարճ միացում, և կայանն ամբողջովին հոսանքազրկվում է: Հերմետիկ ծավալում ճնշման գերբարձրացման հետևանքով տեղի է ունենում ռադիոակտիվ նյութի արտանետում մթնոլորտ: ՀԱԷԿ-ից ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հաղորդում են, որ տեղի է ունեցել ՀԱԷԿ-ի արտանախագծային վթար:
Ուսումնավարժությունը ղեկավարում էր ՀՀ ԱԻՆ ՓԾ բնակչության պաշտպանության և աղետների հետևանքների վերացման կազմակերպման վարչության պետ, փ/ծ գնդապետ Արթուր Մուրադյանը: Տեղում հրահանգավորում ստանալուց հետո ճառագայթային մոնիթորինգի և արձագանքման խմբերն ուղևորվեցին ՀՀ Արմավիրի մարզ, որտեղ, ըստ սահմանված տարածքների, իրականացրեցին ճառագայթային մոնիթորինգ՝ հետախուզություն և ճառագայթային ֆոնի չափումներ:
Ուսումնավարժության ամփոփմանը քննարկվեցին միջոցառման ժամանակ ի հայտ եկած թերությունները: Դրանք հիմնականում տեխնիկական բնույթի էին: Նախանշվեցին նաև բացթողումները վերացնելու ուղղությամբ կատարվելիք աշխատանքները: