Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
7or.am-ը գրում է․ Նիկոլ Փաշինյանի խոստացան ապագան գալիս է։ Լաչինի միջանցքում ու Արցախում արդեն ուղղակիորեն են զգում «Ապագա կա ապագա» կարգախոսի հետևանքները։ Արցախն արդեն 1,5 ամիս է շրջափակված է։ Առկա է անվտանգային, էներգետիկ, պարենային ճգնաժամ։
Նիկոլ Փաշինյանը պաշտոնապես հանձնել է Արցախի շուրջ 120 հազար քաղաքացիներին։ «Հիմնավորումն» այն է թե բա՝ «զատո» Սյունիքի միջանցքը չեմ տալիս ու Հայաստանն եմ փրկում։
Ալիևի «էկոակտիվիստները», որոնց խորհրդանիշը սատկած աղավնին է, ցույց են տալիս, որ Ադրբեջանը խնդիր է դրել վերացնել ամբողջ Հայաստանը։ Փորձարկումը սկսել է Արցախից, բայց բուն թիրախը ամբողջ Հայաստանն է։ Նիկոլի «Խաղաղության դարաշրջանն», ըստ այդմ, պայթել է։ Նիկոլի բլեֆը բռնվել է։
Նիկոլն ուզում էր խաբել, թե, իբր, ինքը Ղարաբաղը հանձնելով՝ Հայաստանն է պահում։ Դեռ մի կողմ թողնենք, որ այդպիսի առևտուրն անբարոյական է ու հակապետական։ Նիկոլի այդ բլեֆը որոշ ոչխարների դուր է գալիս, բայց հիմա նույնիսկ այդ ոչխարներն են տեսնում ու լսում, որ Ադրբեջանը Հայաստանը համարում է «Արևմտյան Ադրբեջան»։ Երեկ էլ Բաքվից ձայներ հնչեցին Մեծամորի ատոմակայանի վերաբերյալ։ Ադրբեջանական «խաչիկ ստամբոլցյանը» հայտարարեց, որ այն պետք է փակվի, որովհետև էկոլոգիական վտանգ է ներկայացնում։
Փաստորեն, ադրբեջանցի «էկոակտիվիստները» արդեն Հայաստանի ճանապարհներն ու օբյեկտներն են որոշել փակել։ Նրանք օգտվում են այն հանգամանքից, որ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի վարչապետ է աշխատում։ Իրենք գիտեն, որ նման շանս այլևս չեն ունենալու և իրենց ձեռնտու Նիկոլից ուզում են պոկել ամեն ինչ՝ ձգտելով ամեն ինչ վերջացնել մինչև Թուրքիայում կայանալիք նախագահական ընտրությունները։ Նաև՝ չեն ուզում սպասել ուկրաինական ճգնաժամի ավարտին։
Նույն շանսը, բայց արդեն հակառակ իմաստով Հայաստանին է վերաբերում։ Եթե հայ ժողովուրդը չվռնդեց Նիկոլ Փաշինյանին, ապա սատկած աղավնու սիրահարները հասնելու են Սյունիք, Գեղարքունիք, Երևան, Գյումրի։ Այնպես որ երրորդ տարբերակ չկա։