|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Ճապոնիայի կառավարության որոշմամբ` «Ֆուկուսիմա-1» եւ «Ֆուկուսիմա-2» ատոմակայանների շուրջ բնակչության տարհանման գոտին մեծացվել է 20 կիլոմետրով: Որոշումը կայացվել է «Ֆուկուսիմա-1»-ում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ. տեղեկացնում է «Նովոստի» գործակալությունը:
Երկրաշարժից հետո ատոմակայաններում հայտարարվել էր արտակարգ դրություն` սառեցման համակարգի շարքից դուրս գալու պատճառով: Մասնագետներին հաջողվել էր դուրս բերել «Ֆուկուսիմա-1»-ի ռեակտորի պաշտպանիչ թաղանթում հավաքված գազի մի մասը` այդպիսով վերացնելով քայքայման վտանգը:
Սակայն առավոտյան ատոմակայանում պայթյուն է տեղի ունեցել, 4 մարդ վիրավոր է: Ատոմակայանի սահմանին ռադիացիոն ֆոնը գնալով բարձրանում է: