|
Փոխարժեքներ
06 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Այսօր` կառավարության նիստից հետո, վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրապետության հրապարակից քայլելով գնաց Բաղրամյան 26: Նրան ուղեկցում էին քաղաքացիներ, լրագրողներ:
Հարցին, թե ինչո՞ւ է քայլելով գնում, Փաշինյանը պատասխանեց. «Որովհետև սիրում եմ քայլել»:
Հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում տարբեր սոցիալական խմբերի կողմից իրականացվող բողոքի ցույցերին, որոնց հետևում կարող են ինչ-ինչ քաղաքական ուժեր լինեն, մասնավորապես` ՀՀԿ-ն, նա պատասխանեց. «Եթե ՀՀ-ում դեռ կան քաղաքացիներ, ովքեր կարող են ուղղորդվել Հանրապետական կուսակցության կողմից, դա, ճիշտն ասած, անհասկանալի է»:
Ճանապարհին վարչապետին էին մոտենում քաղաքացիներ` տարեց կանայք ու երիտասարդներ, որոնք ցանկանում էին ողջագուրվել ու լուսանկարվել նրա հետ: Նրանց լուսանկարում էին վարչապետի թիկնազորի անդամները: Ճանապարհի մյուս կեսը նա մեքենայով անցավ:
Ի դեպ, վարչապետի ավտոշարասյան ընթացքի ժամանակ երթևեկությունը չդադարեցվեց: