կարևոր
2989 դիտում, 7 ամիս առաջ - 2023-09-01 13:40
Հասարակություն

Հազարավոր երեխաներ նոր ուսումնական տարվա մեկնարկը տվեցին կիլոմետրեր քայլելով. սա Արցախն է ու այստեղ բոլորն են պայքարում. Մետաքսե Հակոբյան

Հազարավոր երեխաներ նոր ուսումնական տարվա մեկնարկը տվեցին կիլոմետրեր քայլելով. սա Արցախն է ու այստեղ բոլորն են պայքարում. Մետաքսե Հակոբյան

Սա Արցախի մանուկներն են, որ պայքարում են ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ու ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ լինելու համար։ Այս մասին ֆեյսբուքում գրել է Արցախի Հանրապետության ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը.

«Հազարավոր երեխաներ նոր ուսումնական տարվա մեկնարկը տվեցին կիլոմետրեր քայլելով...Սա Արցախն է ու այստեղ բոլորն են պայքարում...

Սա Արցախի մանուկներն են, որ պայքարում են ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ու ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ լինելու համար, հայկականության համար...Այնքա՜ն լույս, հավատ ու սեր կա Արցախի մանուկների մեջ, այնքա՜ն արժանապատվություն կա, հաստատակամություն ու համառություն կա... ՀԱՅ ՄԱՆՈւԿՆԵՐ, շնորհավոր ձեր սեպտեմբերի մեկը...ԱՐՑԱԽՈւՄ ՄԻՇՏ ԵՆ ԼԻՆԵԼՈւ ՀԱՅԿԱԿԱՆ ՍԵՊՏԵՄԲԵՐՆԵՐ...»