|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Ռուսաստանի դիրքորոշումը Երուսաղեմի կարգավիճակի վերաբերյալ անփոփոխ է` քաղաքը պետք է դառնա երկու անկախ պետությունների` Իսրայելի և Պաղեստինի մայրաքաղաքը: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավարի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան. հայտնում է РИА Новости-ն:
Ավելի վաղ Զախարովան կոչ էր արել Գազայի հատվածում հակամարտության կողմերին` զսպվածություն ցուցաբերել:
Հիշեցնենք, որ պաղեստինցիների և իսրայելցի ուժայինների միջև բախումներ են տեղի ունեցել, ինչի հետևանքով զոհվել է 61 պաղեստինցի: Ակցիաները կապված էին ԱՄՆ-ի` իր դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխելու որոշման հետ: