Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Yerkir.am-ը ԱԺ-ում «Եվրանեսթ»-ի ԽՎ համանախագահ, Ուկրաինայի ներկայացուցիչ Բորիս Տարասյուկի՝ ԼՂ հակամարտության և Հայոց ցեղասպանության վերաբերյալ արված հայտարարություններից հետո հարցում էր ուղարկել Ուկրաինայի ԱԳՆ՝ պարզելու` կիսո՞ւմ է, արդյոք, պաշտոնական Ուկրաինան Տարասյուկի կարծիքը, արդյո՞ք դա երկրի պաշտոնական դիրքորոշումն է:
Մեր հարցմանն ի պատասխան, Ուկրաինայի ԱԳՆ-ն գրել է հետևյալը. «Ուկրաինայի դիրքորոշումը ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ անփոփոխ է մնում և հիմնվում է Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքների վրա՝ միջազգայնորեն ճանաչված սահմաններում: Ուկրաինան համարում է, որ ներկայիս ստատուս քվոն անընդունելի է, քանի որ չի նպաստում տարածաշրջանում լարվածության նվազեցմանը: Ուկրաինան հանդես է գալիս ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման օգտին, այդ թվում՝ ԵԱՀԿ ՄԽ-ի շրջանակում բանակցությունների ճանապարհով»:
Հայոց ցեղասպանության վերաբերյալ Տարասյուկի դիտարկման վերաբերյալ Ուկրաինայի ԱԳՆ-ն ընդամենը բավարարվել է հիշեցումով, որ «Ուկրաինան չի ճանաչել Օսմայան կայսրությունում 1915 թվականին տեղի ունեցած դեպքերը որպես Հայոց ցեղասպանություն»:
Վերջում էլ մատնացույց են արել Հայաստանի քվեարկությունը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում: «Հայաստանը դեմ է քվեարկել է «Ուկրաինայի տարածքային ամբողջականության» մասին ՄԱԿ-ի ԳԱ՝ 2014-ի մարտի 27-ի բանաձևին` անվանելով Ղրիմում անցկացված, այդպես կոչված, «հանրաքվեն» ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացման հերթական օրինակ՝ ազատ կամաարատահայտման ճանապարհով: Հայաստանը զերծ է մնում հրապարակայնորեն աջակցել Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը և չի ճանաչում մեր երկրի նկատմամբ ռուսական ագրեսիան»,- ասված է ԱԳՆ-ի պաշտոնական պատասխանում: