Փոխարժեքներ
04 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.69 |
EUR | ⚊ | € 411.09 |
RUB | ⚊ | ₽ 4.4047 |
GBP | ⚊ | £ 497.94 |
GEL | ⚊ | ₾ 141.36 |
Երեկ Լիբանանի «Աղբալյան-ՀՄԸՄ» մշակութային համալիրում տեղի ունեցած` ՀՄԸՄ-Բիբլոս խաղի ընթացքում դաշնակցական երիտասարդները Հայոց ցեղասպանության մասին պաստառ են բացել: Այդ մասին տեղեկացնում է Լիբանանի երիտասարդական միության պաշտոնական կայքէջը:
Կայքը նշում է, որ պաստառը պատահաբար չի բացվել խաղի ընթացքում: «Անոնք, այս պաստառը պարզելով, ուզեցին յիշեցնել, որ տակաւին մենք կը գոյատեւենք: Այո՛, մենք ցեղասպանութեան ենթարկուած ժողովուրդ ենք, սակայն մենք սփիւռքի մէջ տակաւին կը գոյատեւենք եւ ունինք բարձր մակարդակի մարզական խումբեր: Հայը պայքարող ժողովուրդ է, եւ հայ երիտասարդին մէջ տակաւին չէ մեռած պայքարի ոգին:
Այո՛, հայ երիտասարդը աշխուժ է իր շրջանակին մէջ եւ իր մասնակցութիւնը կը բերէ իր միջավայրին մէջ տեղի ունեցող տարբեր աշխատանքներուն, այս մէկը հպարտութիւն է, սակայն իր տարած բոլոր աշխատանքներուն մէջ դաշնակցական երիտասարդին նպատակն է ներառել հայկական հարցը, իր շրջապատին ներկայացնել հայ ժողովուրդին կրած դժոխային տառապանքները եւ աշխատիլ ամէն գնով հասնելու իր նպատակի իրագործման` ազատ, անկախ եւ միացեալ Հայաստանի կերտման:
Դաշնակցական երիտասարդը երբեք պիտի չյուսահատի, ան իր կարողութեան ամբողջ տարողութեամբ պիտի աշխատի հայրենիքի եւ իր դատին համար եւ գալիք սերունդներուն պիտի յանձնէ իր սրտին մէջ բոցավառող անմառ ջահը»,- ասվում է ՀՅԴ ԼԵՄ-ի տարածած հայտարարության մեջ: