Փոխարժեքներ
15 08 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.03 |
EUR | ⚊ | € 443.29 |
RUB | ⚊ | ₽ 4.795 |
GBP | ⚊ | £ 510.11 |
GEL | ⚊ | ₾ 142.29 |
«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ «Ելք» խմբակցության համամասնությունը կփոխվի: 4 պատգամավոր գործուղվել է կառավարություն, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանը, ուստի խմբակցությունում «Քաղպայմանագիրը» կբարելավի դիրքերը:
Եթե մինչ փոփոխությունները հետևյալ պատկերն էր՝ 4 պատգամավոր «ՔՊ»-ից, 3-ը՝ «Լուսավոր Հայաստանից», 2-ը՝ «Հանրապետությունից», և «ՔՊ»-ն փոքրամասնություն էր գաղափարապես իրար ավելի մոտ «ԼՀ»-ի և «Հանրապետության» կողքին, հիմա ձայները բաշխվում են 50/50, քանի որ «Հանրապետության» անդամ Արտակ Զեյնալյանի, «ԼՀ» ներկայացուցիչ Մանե Թանդիլյանի, «ՔՊ»-ականներ Արարատ Միրզոյանի ու Նիկոլ Փաշինյանի փոխարեն խմբակցությունը կհամալրվի «ԼՀ» անդամ Հայկ Կոնջորյանով և 3 «ՔՊ»-ականներով՝ Հովիկ Աղազարյան, Հրաչյա Հակոբյան, Ալեն Սիմոնյան:
Հիշեցնենք, որ «Ելք»-ում որոշումներն ընդունվում են կոնսենսուսով»: