Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երևանի ավագանու «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը դիմել է քաղաքապետ Տարոն Մարգարյանին` տեղական տուրքերի և վճարների հաշվառման և գանձնման մեխանիզմները վերանայելու և այդ գործառույթներն իրականացնող հաստիքացուցակները օպտիմալացնելու նպատակով: Դիմումում ասվում է.
«Հարգելի՛ պարոն Մարգարյան,
Երևան քաղաքում գույքահարկի և աղբահանության վճարների գումարների հավաքագրումն ու գանձումն իրականացվում է մեխանիկական եղանակով. հավաքագրումն իրականացնող աշխատակիցների միջոցով, վճարումների կանխիկ ընդունման անդորրագրերով:
- Գույքահարկի մասով. վարչական շրջաններում եկամուտների հաշվառման և հավաքագրան բաժինների հիմնական գործառույթը մեխանիկական այս աշխատանքի իրականացումն է, ինչը հիմք է ծանրաբեռնված վարչական գործունեության, մեծ հաստիքացուցակների և կանխիկի շրջանառության,
- Աղբահանության վճարների մասով. վարչական շրջանների ղեկավարներին և բազմաբնակարան շենքերի կառավարման մարմիններին պատվիրակվել են աղբահանության և սանիտարական մաքրման ծառայությունների գումարների հավաքագրման գործառույթները, ինչը ևս հիմք է ծանրաբեռնված վարչական գործունեության, կանխիկի շրջանառության ինչպես նաև գումարների թերհավաքագրման: Այս մասով առկա է նաև աղբահանության վճարների ճշգրիտ հաշվառման խնդիր, քանզի բազմաբնակարան շենքերի պարագայում փաստացի բնակչով ճշգրիտ հաշվառումը իրատեսական չէ և հարուցում է բազմաթիվ խնդիրներ, իսկ ոչ բնակել տարածքներում քառակուսի մետրերով հաշվարկի սկզբունքն վիճահարույց է:
Հիմք ընդունելով վերոգրյալը առաջարկում եմ ձևավորել աշխատանքային խումբ, որը կքննարկի գույքահարկի և աղբահանության վճարների հաշվառման և հավաքագրման մեխանիզմները առաջնորդվելով արդյունավետ կառավարման, իրատեսական մեխանիզմների կիրառման և վճարների արդար հաշվարկման սկզբունքների հիման վրա: Առաջարկում եմ որպես ակնկալվող արդյունք ամրագրել հետևյալը.
- տեղական տուրքերի և վճարների հաշվարկման պարզ և հստակ մեխանիզմների ձևավորում,
- տեղական տուրքերի և վճարների վճարման հնարավորություն բանկերի, փոստային մասնաճյուղերի, տերմինալների և այլ հանրամատչելի վճարման համակարգերի միջոցով,
- կանխիկ վճարումների բացառում,
- վարչական շրջանների եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժինների օպտիմալացում և կենտրոնացում քաղաքապետարանի աշխատակազմում:
Հայտնում եմ նաև այս ուղղությամբ կատարվելիք աշխատանքներին մասնակցելու պատրաստակամությունս»: