|
Փոխարժեքներ
03 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 378.44 |
| EUR | ⚊ | € 446.07 |
| RUB | ⚊ | ₽ 4.925 |
| GBP | ⚊ | £ 516.76 |
| GEL | ⚊ | ₾ 140.62 |
Արդեն տեղեկացրել ենք, որ Ռուբեն Հակբոյանը հրաժարվում է «Ժառանգություն» խմբակցության ղեկավարի պաշտոնից:
«Ես ուղղակի հրաժարվել եմ խմբակցության ղեկավարի պաշտոնից եւ խնդրել եմ, որպեսզի իմ ցանկությունը հարգեն»,- ԱԺ նիստերի դահլիճից դուրս գալուց հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց Ռուբեն Հակոբյանը:
Նա նաեւ տեղկացրեց, որ խմբակցությունը նիստ կանի եւ կորոշի` ով է ղեկավարելու այն: Հակոբյանը չի կարծում, թե իրենց խմբակցությունում առանձնապես շատ լուրջ բան է կատարվում:
Հարցին, թե տեղյակ է, արդյոք, Րաֆֆի Հովհաննիսյանն այս որոշումից, նա ասաց. «Րաֆֆին չէր ուզում, որ ես հրաժարական տայի, բայց, որպես շատ դեմոկրատ մարդ, հարգեց իմ որոշումը»:
Հարցին էլ, թե ինչու է հրաժարվում, Հակոբյանը չի չպատասխանեց` հայտարարելով, որ մեկնաբանություններ չի անի:
Հիշեցնենք, որ մեր տեղեկություններով` Հակոբյանին փոխարինելու է Զարուհի Փոստանջյանը: