Փոխարժեքներ
10 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.25 |
EUR | ⚊ | € 439.39 |
RUB | ⚊ | ₽ 4.7251 |
GBP | ⚊ | £ 516.22 |
GEL | ⚊ | ₾ 141.96 |
Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը նշեց, որ քաղաքական ահաբեկչությունը ցանկացած պետության համար հսկայական հարված է:
Նախարարը դժվարացավ ասել` ինչ կփոխվեր մեր երկրում, եթե այդ ոճրագործությունը տեղի չունենար: «Դժվարանում եմ ասել, թե ինչը կփոխվեր, բայց Վազգեն սպարապետը, եթե այսօր լիներ, շատ հպարտ կլիներ այն առաջընթացի համար, որ տարիների ընթացքում ապրել են ՀՀ-ն և մեր բանակը, իհարկե, մենք էլ շատ ավելի ամուր կզգայինք մեզ` ունենալով ազգային այդպիսի գործչի տեսլականը և մասնակցությունը մեր երկրի կայացման գործում»,- ասաց նա:
Հարցին, թե Հոկտեմբերի 27-ն ո՞ւմ էր ձեռնտու, քանի որ կան մի քանի վարկածներ, Վիգեն Սարգսյանը պատասխանեց, որ ինքը վարկածներ չի մեկնաբանում: «Կարծում եմ, որ ցանկացած հանցագործություն պետք է պարզաբանեն քննիչները, պետք է պարզաբանեն համապատասխան մարմինները: Հոկտեմբերի 27-ն ունեցել է այդպիսի փուլ` իր վայրիվերումներով, և ես հիմքեր չունեմ չվստահելու մեր դատական համակարգի գնահատականին»,- շեշտեց նախարարը: