Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Լիբանանի մայրաքաղաքում ռումբի պայթյունի հետևանքով բազմաթիվ զոհերի և ավերածությունների հետևանքով Բեյրութում տեղի են ունեցել կառավարության հրաժարականը պահանջող բողոքի ցույցեր. հայտնում է Լիբանանի ազգային լրատվական գործակալությունը (NNA):
Ըստ լրատվամիջոցի՝ ցուցարարները հրդեհներ են կազմակերպում, թալանում խանութները և քարեր նետում իրավապահների ուղղությամբ: Ոստիկանները ստիպված են եղել օգտագործել արցունքաբեր գազ:
Միևնույն ժամանակ, իշխանությունները հետաքննում են պայթյունի պատճառներն ու հանգամանքները: NNA-ի փոխանցմամբ՝ դատավոր Ֆաքի Աքիքիի խոսքով՝ կալանավորվել է 16 մարդ, որոնք կարող են պատասխանատու լինել կատարվածի համար: Գործը ռազմական դատարանում է, կառավարության ներկայացուցիչն նշել է, որ իշխանությունները մինչ այժմ հարցաքննել են նավահանգստի և մաքսայինի մոտ 20 աշխատակիցների և պահեստի վերանորոգման համար պատասխանատու անձանց, որոնք կարող են պայթյունի պատճառ դարձած լինեն: