|
Փոխարժեքներ
08 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.54 |
| EUR | ⚊ | € 428.98 |
| RUB | ⚊ | ₽ 5.0046 |
| GBP | ⚊ | £ 496.57 |
| GEL | ⚊ | ₾ 138.38 |
Ռուզաննա Ազիզյանն ազատվեց աշխատանքից: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ հաշվի առնելով Երևանի Մոնթե Մելքոնյանի անվան հ.11 դպրոցի ուսուցիչների և աշակերտների դժգոհությունը տնօրեն Ռուզաննա Ազիզյանի գործունեությունից և այն հանգամանքը, որ ուսուցիչների և աշակերտների վստահությունն ու սերը չվայելող մանկավարժը չի կարող շարունակել աշխատել իրեն մերժող կոլեկտիվի հետ, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 112-րդ հոդվածի հիմքով, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի որոշմամբ, Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 դպրոցի տնօրենը ազատվել է աշխատանքից:
Հիշեցնենք, որ երեկվանից դպրոցում դասադուլ է. ծնողների և ուսուցիչների պնդմամբ՝ Ազիզյանն իրենց թույլ չի տվել մասնակցել Նիկոլ Փաշինյանի ձեռնարկած բողոքի ակցիաներին, իսկ այն ուսուցիչներին, ովքեր մասնակցել են, նրանց իսկ պնդմամբ, տնօրենը պատրաստվում է աշխատանքից ազատել: Բացի այդ՝ ծնողները պնդում են, որ այս տարիներին Ազիզյանը դրամահավաք է իրականացրել, կոպիտ գնահատականներով խոսել երեխաների հետ:
Ռուզաննա Ազիզյանը Սերժ Սարգսյանի համակուրսեցին է: