|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Երեկ համացանցում է հայտնվել ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի անալիտիկ քիմիայի դասախոս Նունե Գյոկչյանի զրույցը ուսանողներից մեկի հետ: Ձայնագրության մեջ հստակ լսվում է` Գյոկչյանը 40 000 դրամ է պահանջում ուսանողներից հավելյալ պարապմունքների, քննություն և ստուգարք ստանալու համար, ինչպես նաև խորհուրդ տալիս նաեւ օգտվել մաթեմատիկայի դասախոսի «ծառայություններից»:
Yerkir.am-ի հետ զրույցում ԵՊՀ հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Կարեն Գրիգորյանը հայտնեց, որ Գյոկչյանն այսօր ազատվել է աշխատանքից:
Հարցին, թե ծառայողական քննություն տարվո՞ւմ է` ճշտելու համար ձայնագրության մեջ ակնարկվող` մաթեմատիկայի դասախոսի կոռուպցիոն գործողությունները, Գրիգորյանը պատասխանեց, որ քննություն տարվում է, և եթե պարզվի, որ նա նույնպես կոռուպցիայով է զբաղվում, կազատվի աշխատանքից:
«Հակակոռուպցիոն պայքարը մեզ մոտ լուրջ հիմքի վրա է դրված, ձայնագրությունները մեզ շատ են օգնում, բայց միայն դա չէ, որ մեզ պետք է ստիպի որոշակի քայլեր անելու»,-ասաց Գրիգորյանը:
Դասախոսի և ուսանողի զրույցը` ստորև: